|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ընթացքում տեղի քրդական ուժերը խոցել են «ATAK» տիպի թուրքական ռազմական ուղղաթիռ: Այդ մասին Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբը հայտարարություն է արել՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին:
Ուղղաթիռի խոցման հետևանքով մահացել է երկու օդաչու:
Լուրը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Սիրիայի քրդական ուժերը թանկ են վճարելու տեղի ունեցածի համար»,- սպառնացել է նա: