|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ կառավարությունը 3 շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ստիպված կլինի դադարեցնել աշխատանքն այն պատճառով, որ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականներին կրկին չի հաջողվել համաձայնության գալ բյուջեի օրինագծի շուրջ:
Ըստ The Guardian-ի՝ օրինագծի չընդունման պատճառով անհնար կլինի ֆինանսավորել դաշնային կառավարությանը:
Հայտնի է դարձել, որ դեմոկրատներն օրինագծի ընդունմանը կողմ քվեարկելու դիմաց հանրապետականներից պահանջել են ԱՄՆ-ից չարտաքսել մանուկ հասակում ծնողների կողմից անօրինական ճանապարհով ԱՄՆ բերված երիտասարդներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր այս տարվա հունվարին` ֆինանսական խնդիրների պատճառով: