|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ Ադրբեջանի վարքագծին: Նշենք, որ այսօր շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել:Ըստ Շարմազանովի, Ադրբեջանն իր պահվածքով ապացուցում է, որ պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի:
«Շատ դժվար է բանակցել մի կողմի հետ, ով համանախագահների հետ համակարծիք է և հայտարարություն է տարածում, բայց նրա իշխանության կրողը հանդես է գալիս մի հայտարարությամբ, որը ոչ ավել, ոչ պակաս հոխորտանք է հարևան երկրի նկատմամբ:Խնդիրը Ադրբեջանի մեջ է, ով շարունակում է իր ոչ կառուցողական հայտարարութունների շարքը»,- ասաց Շարմազանովը:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրի ռազմավարական նպատակներից է «Երևանի և Զանգեզուրի վերադարձը»: