|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ՊԲ զինծառայող`19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր համայնքից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում զինծառայողի համագյուղացիները հայտնեցին, որ նա մեկ տարվա ծառայող էր, ունի իրենից փոքր քույր և եղբայր:
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայկի ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, ապրում է սոցիալական ծանր պայմաններում: «Ընտանիքի հոգսը քաշող երեխա էր` հանգիստ բնավորությամբ, աշխատող, խելոք, խելացի, համեստ, ընտանիքի օրվա ապրուստը ստեղծող տղա էր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: