|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության կողմից շարժական տեսանկարահանող սարքեր տեղադրելու մասին հրապարակումից մեկ օր անց սկսվել են «անտիռադար» սարքերի խոշոր չափերի գնումներ:
Բանն այն է, որ նման սարքերը վարորդներին ազդանշան են տալիս, որ հանդիպակաց հատվածում որոշակի հեռավորության նրա տեսանկարահանող սարք կա: Մանրածախ վաճառքով զբաղվող մեր աղբյուրը հայտնեց, որ մոտ ժամանակներս Հայաստան կներկրվեն այդ սարքերի խոշոր խմբաքանակներ, որոնց գինը տատանվում է 15 հազար դրամից մինչեւ 50 հազար:
Մեր աղբյուրները նաեւ հավաստիացնում են, որ այս սարքերը մեծ պահանջարկ կունենան մայրուղիներով ամենօրյա երթեւեկությունը իրականացնող վարորդների համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում