|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բացառիկ դեպք է գրանցվել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում:
2018 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի բուժսպասարկման բաժնի աշխատակից Կ. Մ.-ին, որի մոտից հայտնաբերել են աննախադեպ քանակի, 345 հատ դեղին դեղապատիճներ և բջջային հեռախոսի մեկ քարտ:
Հայտնաբերված դեղապատիճներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: