|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապը հայտարարություն է տարածել՝ հերքելով թուրքական մի շարք լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայում զինվորական ծառայության ժամկետը 12 ամսից դառնալու է 18 ամիս:
«Զինվորական ծառայության ժամկետի երկարացման վերաբերյալ լուրերն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը»,-նշվել է ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Ուշագրավ է, որ «Hurriyet» թերթի կայքի թղթակիցներից մեկը փետրվարի 2-ին Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբից «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություն է ստացել, որում ասվել է, որ զինծառայության ժամկետը երկարացվում է: