|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ երկրի անկախությունը նաև լեզվի պահպանությունն է:
«Պետք է տեր կանգնենք արևմտահայերենին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ առաջարկելով երկրի Մայր օրենքում ամրագրված՝ պետական լեզուն հայերենն է դրույթում ավելացնել «գրական արևելահայերեն և գրական արևմտահայերեն» դրույթը:
Գրականագետն առաջարկում է Երևանում երկու դպրոց, իսկ Գյումրիում մեկ դպրոց բացել, որտեղ ուսուցումը կլինի արևմտահայերենով: Նա հույս հայտնեց, որ իր առաջարկը կհասնի ոլորտի պատասխանատուներին: