|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն ժամանել է Լոնդոն ու այսօր բուժզննում կանցնի նոր ակումբում: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ի լրագող Բրայան Սվենսոնը, ով հայ ֆուտբոլիստին նկատել է Լոնդոնի հյուրանոցներից մեկում:
Մխիթարյանը ժպտացել է, երբ նրան հարցրել են «Արսենալ» տեղափոխության մասին:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պայմանագիր կստորագրի մանչեսթերյան ակումբի հետ: Հայ ֆուտբոլիստը ներառված է հենց այս գործարքում: Չիլիացու տրանսֆերի մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, սակայն Մանչեսթերում սկսվել են Սանչեսի անվանական մարզաշապիկների վաճառքը: