|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի Գյուտերսլո շրջանում փորձել են արտաքսել ադրբեջանական ընտանիքին, ինչն ավարտվել է հրաձգությամբ և պատանդներ վերցնելով. հայտնում է АПА-ն:
Տեղեկության համաձայն`իշխանությունները սպասում էին, որ ընտանիքը դեմ կլինի արտաքսմանը, այդ իսկ պատճառով հունվարի 18-ի գիշերը նրանց տուն են ուղարկել Գերմանիայի միգրացիոն ծառայության աշխատակիցներին անվտանգության մարմինների աշխատակիցների և ոստիկանների ուղեկցությամբ: Ընտանիքին հաջողվել է խլել ոստիկաններից մեկի ատրճանակը և անգամ պատանդ վերցնել մեկ ոստիկանի և միգրացիոն ծառայության աշխատակցի: Դեպքերի նման զարգացոմից հետո ընտանքի տուն հատուկջոկատայիններ են ուղարկվել, ինչից հետո ադրբեջանցիները հանձնվել են իշխանություններին:
Նշվում է, որ ներկայումս ընտանիքի անդամների հետ աշխատում են հոգեբանները: