|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ Ասադը հանդիպել է Սիրիահայ Օգնության Խաչի՝ Դամասկոսի «Էրեբունի» մասնաճյուղի վարչության անդամների և ՍՕԽ-ի շրջանային վարչության անդամ Սոնա Անտրեյանի հետ:
Ըստ «Գանձասար»-ի՝ հանդիպման ընթացքում քննարկվել է բարեսիրական աշխատանքների կարևորության հարցը:
Վարչության անդամները առաջին տիկնոջն են ներկայացրել իրենց գործունեության բնույթը:
Ասադն իր հերթին գնահատել է տարված աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել միության բարեսիրական և ընկերային գործունեությանը: