|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայում ձերբակալվել է 24-ամյա երիտասարդ՝ անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի ներբեռնման ու տարածման համար:
Ըստ թուրքական Aksam-ի՝ երիտասարդը ՀՀ քաղաքացի Մ.Մ-ն է, ով սովորում է Ստամբուլի պետական բժշկական համալսարանում: Երիտասարդի ձերբակալման ընթացքում թուրքական ոստիկանության հետ համագործակցել է ամերիկյան «Կորած և շահագործման ենթարկված երեխաների որոնման ազգային կենտրոն»-ը, որը տեղեկություն է հայտնել այն մասին, որ անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր են ներբեռնվել ԱՄՆ-ում գտնվող սերվերից, և պարզվել է տվյալ համակարգչի IP հասցեն: