|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Եգիպտոսում 5 բանտարկյալի կախաղան են բարձրացրել: Նրանցից 4-ին դատավճիռ էր կայացվել ահաբեկչության մեղադրանքով` 2015-ին մարզադաշտում ահաբեկչություն իրականացնելու համար, որի հետևանքով զոհվել էր 3 մարդ. հայտնում է Интерфакс-ը:
Մահապատժի ենթարկվածներից մեկն էլ քրեական մեղադրանքով է դատապարտված եղել, գործի մանրամասները չեն հաղորդվում:
Ի դեպ, մի քանի օր առաջ էլ 15 մարդ է մահապատժի ենթարկվել` դատապարտված ոստիկանների վրա հարձակման համար:
Եգիպտոսում մահապատժի դատապարտվածները ավանդաբար կախաղան են բարձրացվում: