|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դեկտեմբերի 29-ին, ժամը 15:33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 18:03-ին:
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան (պ/հ չի հաջողվել պարզել), գազալիցքավորիչ սարքը, իսկ «ՎԱԶ 2106» մակնիշի 64 UO 017 պետհամարանիշով ավտոմեքենան՝ մասամբ:
Տուժածներ չկան: