|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Արմենիա» ավիաընկերությունն Ամանորի կապակցությամբ անակնկալ էր պատրաստել Հայաստանի ավիացիայի վետերանների համար: Այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ավարտին ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը վետերաններին հանձնեց «Արմենիա»-ի 50 % զեղչի քարտեր, որոնց շնորհիվ վետերանները և նրանց ընտանիքի անդամները հանրավորություն կունենան կես գնով օգտվելու ընկերության ծառայություններից:
«Արմենիա» ավիաընկերության տնօրենը օդաչուներին շնորհակալություն հայտնեց նրանց ներդրած վաստակի համար: Նրա խոսքով՝ զեղչի շնորհիվ թոշակառու օդաչուները կամ նրանց մտերիմները հնարավորություն կունենան հաճախ շրջագայելու, այցելելու իրենց հարազատներին: