|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այս պահին Փարիզում՝ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, տեղի է ունենում քննարկում Իսրայելի և Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Նիստին մասնակցում են Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։
Քննարկման արդյունքում Հանձնաժողովը առաջարկեց Վեհաժողովին ձմեռային նստաշրջանի ընթացքում անցկացնել հրատապ քննարկում հետևյալ վերտառությամբ. «Իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթաց. Եվրոպայի խորհրդի դերը»։