|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է վեց հորիզոնականով եւ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը:
Նախորդ ամիս մեր ընտրանին երկու հանդիպում անցկացրեց Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում։ Նիկշա Բավցեւիչի սաներն առաջին խաղում 80:63 հաշվով հաղթել էին Ալբանիային, իսկ երկրորդում՝ 71:78 հաշվով զիջել Դանիային:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը։ Երկրորդ ու երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցնում են Իսպանիան եւ Սերբիան։ ԵԱ-2021-ի նախընտրական փուլում մեր ընտրանու մրցակիցներ ալբանացիներն 81-րդ են, իսկ դանիացիները՝ 71-րդը: