|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հարգելի վարորդներ, վերջին շրջանում Երևան քաղաքի մի շարք փողոցներում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու գործընթացով պայմանավորված` կատարվել են նոր գծանշումներ, սակայն որոշ վայրերում դեռևս տեսանելի են նախկին չգործող գծանշումները: Այդ վայրերում նախկին գծանշումների պատճառով թույլ տրված խախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվում: Եթե կլինեն դեպքեր, երբ իրավախախտում թույլ տալու պատճառ կհանդիսանան նախկին գծանշումները, ապա խնդրում ենք կապի ցանկացած միջոցով տեղեկացնել Ճանապարհային ոստիկանությանը: