|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երկու տուրից կավարտվի Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սեւերով ոչ-ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ: Արոնյանը 4.5 միավոր ունի եւ կես միավորի տարբերությամբ գերազանցում է միանգամից ութ շախմատիստի:
8-րդ տուրում մրցաշարի առաջատարը սպիտակներով կխաղա Եվգենի Տոմաշեւսկու հետ (ՌԴ):