|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԵԱՀԿ-ն ուշադիր հետևում է ԼՂ հակամարտությանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը РБК-ին տված հարցազրույցում:
«ԵԱՀԿ-ն ունի հատուկ գործիք՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գլխավորած առաքելությունը, որի աշխատակիցներն ուշադիր հետևում են շփման գծում տիրող իրավիճակին: Մենք անհանգստացած էինք ոչ վաղ անցյալում հակամարտության բռնկման դեպքերով: Իմ դերը` որպես գլխավոր քարտուղարի, աջակցություն տրամադրելն է Մինսկի խմբի երեք համանախագահներին, որոնց ջանքերն ուղղված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: