|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նոյեմբերի 20-ին, ժամը 19:56-ին տեղեկություն է ստացվել, որ Աբովյան-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-2 ավտոճանապարհի Աբովյան–Բյուրեղավան հատվածի 1-ին կմ-ին «Nissan Tiida» մակնիշի 01 TG 202 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը: Ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: