|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Բունդեսթագում նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունները տապալվել են. հայտնում է Комсомольская правда-ն: Նա ափսոսանք է հայտնել այդ կապակցությամբ` նշելով, որ կպատմի իրավիճակի մասին երկրի նախագահին:
Բանն այն է, որ Ազատ դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել բանակցային գործընթացից: Մերկելը ցանկանում էր կոալիցիան ձևավորել Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության, Ազատ դեմոկրատական կուսակցության և Կանաչների միջև: Ազատ դեմոկրատական կուսակցության ղեկավարը հայտաարարել է, որ կոալիցիայի ձևավորման հարցում «բացակայում է վստահության հիմքը»: