|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, սույն թվականի նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` 16:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 26 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 2-3 բալ ուժգնությամբ: