|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «Հոֆֆմանն լյա ռոշե» շվեյցարական դեղագործական ընկերության տարածաշրջանային ղեկավար Մակա Ասատիանիին։ Հակաուռուցքային դեղամիջոցների արտադրությամբ հայտնի ընկերության ներկայացուցչի հետ նախարարը քննարկել է պետության կարիքների համար կենտրոնացված կարգով գնվող դեղերն անմիջապես արատդրողից ձեռք բերելու հնարվորությանը վերաբերող և այլ հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ուռուցքային հիվանդությունների բուժման բարելավման և այլ ուղղություններով համագործակցության հեռանկարներին։
Առողջապահության նախարարություն