|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան արգելափակված է ճանապարհի բաժանարար հատվածքում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 44-րդ կմ-ին «Nissan X-TRAIL» մակնիշի 34 RD 466 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար հատվածքում գտնվող արգելապատնեշին և արգելափակվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակումից դուրս բերել ավտոմեքենան և տեղափոխել ավտոքարշակի վրա: