|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Յուզումով, ցաւով ու ընդվզումով դիտեցի Տէր-Զօրի մեր եկեղեցւոյ ու համալիրին նկարները: Քանդում եւ ամայութիւն...: Տէր-Զօրը մեր ժողովուրդին համար հոմանիշ եղաւ ցաւի, տառապանքի ու ցեղասպանութեան: Տէր-Զօրը նաեւ խորհրդանիշ եղաւ մեր ժողովուրդի վերածննդեան: Պատմութեան ընթացքին մեր թշնամիները քանդած են, բայց մենք վերաշինած: Քանդուած Տէր-Զօրը եւս պիտի վերաշինենք հաւաքական հաւատքով ու յանձնառութեամբ»,- ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.-ն՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական գրասենյակում՝ դիտելով ազատագրված Դեյր Զորի եկեղեցու և համալիրի վերջին պատկերները:





