|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նոյեմբերի 4-ին, ժամը 17:14-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցից դեպի անտառ տանող ճանապարհին ԵրԱԶ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ԵրԱԶ մակնիշի 34 ND 534 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է Կոճոռ թաղամասից դեպի անտառ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին:
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան (1 ուղևոր):