|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց 2017թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին` կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն` սահմանվում են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների` 2017թ. ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման ընթացքում պետական ու ՏԻՄ-երի գործողությունների հետ կապված հարցերը:
«Քանի որ կա բավական մեծ հետաքրքրություն մեր համաքաղաքացիների կողմից, ՊՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի օրենքի ընդունման պարագայում առաջիկայում` քառօրյա նիստի ժամանակ, հասցնի ներդնել «Ես եմ» ծրագրի մեխանիզմներն ու ենթաօրենսդրական ակտերը, և ըստ ցանկության` առաջնագիծն ընտրող մեր քաղաքացիները կկարողանան օգտվել ծառայության այս նոր տեսակից»,- ասաց նախարարը: