|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ Կատալոնիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությանը` Արցախի խնդրի վրա:
«Արցախյան հիմնադխնդիրը և Կատալոնիայի անկախացումը իրար հետ որևէ նմանություն չունեն, որովհետև Արցախի հարցը լրիվ այլ հարց է: Արցախը անջատվել է Խորհրդային Միույթունից բոլոր միջազգային օրենքների հիման վրա` չհակասելով գործող Խորհրդային Միության Սահմանադրությունը: Զուգահեռներ անցկացնելը անշնորակալ գործ է, և օբյեկտիվ չէ Արցախի հարցը որևէ այլ հարցի հետ նմանեցնելը»,- ասաց Շարմազանովը:
Նա կրկնեց այն թեզը, որ Արցախը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Ադրբեջանը արհեստականորեն ստեղծված պետություն է, որն առաջացել է 1918թ մայիսին թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում: