|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Քննարկվել է մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման նոր կարգով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:
Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է նաև հայրենիքի մի շարք պաշտպանների մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի շնորհման դիմումները: