|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մարսում մարդկությանը սպասվում է վաղաժամ ծերացում: Նման եզրահանգման է եկել մասնագետների մի խումբ, որը զբաղվում է կարմիր մոլորակը գաղութացնելու խնդրի վերլուծությամբ: Այս վարկածն առաջ քաշելուց առաջ գիտնականները փորձ են կատարել սնկերի ու քարաքոսերի վրա, որոնք տեղակայվել են Մարսի պայմաններին հնարավորինս մոտ միջավայրում:
Ըստ գիտնականների՝ Մարսում երկրային կենդանի օրգանիզմների ծերացման համար բազմաթիվ գործոններ կան: Դրանցից մեկը տիեզերքից անմիջական ճառագայթումն է, որը քայքայում է մարդու գենային կառուցվածքը: Ծերացմանը նպաստող գործոններից մեկն էլ ավելի փոքր ձգողականությունն է:
Ըստ մասնագետների՝ մարդկությունը չի կարողանա ամբողջապես հարմարվել Մարսի պայմաններին առնվազն մի քանի սերունդ: