|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Աղբյուրը՝ «Asbarez»
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան, Հինգշաբթի, 19 Հոկտեմբերին, Պրիւքսէլի մէջ հանդիպում ունեցաւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) Եւրոպայի գրասենեակի նախագահ Նատիա Գործունեանի եւ կազմակերպութեան Եւրոպայի գրասենեակի տնօրէն Նիքոլա Դաւիթեանի հետ:
Հանդիպման ընթացքին քննարկուեցան Արցախի մէջ շարք մը ծրագիրներու իրականացման առնչուող հարցեր:
Նախագահ Սահակեան գնահատեց ՀԲԸՄի աշխոյժ մասնակցութիւնը հանրապետութեան հասարակական-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատեաններու մէջ Արցախը ճանաչելի դարձնելու եւ մեր երկրին մասին ճշմարտացի տեղեկութիւններ ներկայացնելու գործին մէջ: