|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիրքուկում կատարված դեպքերը, որոնք հանգեցրեցին այն բանին, որ իրաքյան կառվարությունը վերականգնեց վերահսկողությունը նահանգի նկատմամբ, հայտնի քաղաքական ուժի միակողմանի որոշման արդյունք էին: Այդ մասին հայտարարել է ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին. հայտնում է РИА Новости-ն:
Միևնույն ժամանակ, նա խոստացել է շրջանի բնակիչներին` պահպանել նրանց ձեռքբերումները: «Քուրդ ժողովուրդը կհասնի իր նպատակներին»,- ասել է նա:
Նշենք, որ իրաքյան բանակը երկուշաբթի գործողություն էր սկսել վիճելի Քիրքուկում: