|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը գոհունակություն է հայտնել երեկ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ։
«Գուտերեշը կոչ է արել Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին` Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով: Գլխավոր քարտուղարը խրախուսում է, որպեսզի նախագահնեը որոշեն քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։