|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է բախումներն Իրաքյան Քուրդիստանում. հայտնում է Россия сегодня-ն:
«Մենք կարծում ենք, որ դա հակասում է իրաքյան ժողովրդի շահերին, այդ թվում` քրդերի: Մենք ցանկանում ենք, որ պայմանավորվածություն ձեռք բերվի այն մասին` ինչպես մեկ պետությունում պետք է շարունակեն ապրել բոլոր նրանք, ովքեր այժմ ապրում են Իրաքում»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում նման բախումներին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրաքի բանակը գործողություն է սկսել Քիրքուկ նահանգում նավթի և ռազմական բազաների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: