|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախում կայացել է հանդբոլի` մինչեւ 17 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնությունը: Չեմպիոն դարձել է Արցախի թիմը, որը խաղացել է առանց պարտության եւ վաստակել վեց միավոր:
Երկրորդ տեղը չորս միավորով զբաղեցրել է «Շենգավիթը», երրորդը՝ «Աջափնյակը» (երկու միավոր): Վանաձորի թիմն այս առաջնությունում չի կարողացել ոչ մի հաղթանակ գրանցել եւ չորրորդ տեղում է:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի լրատվության ծառայության պատասխանատու Արմինե Բեգլարյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ այս տարի թիմերի քանակը երկուսով կրճատվել է: Նրա խոսքով, Հայաստանի տարբեր տարիքայինների առաջնությունները պարբերաբար անցկացվում են Արցախում, Հայաստանի տարբեր մարզերում՝ հանդբոլի մասսայականացման համար: