|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 7-ին, ժամը 09:36-ին Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարից տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հոկտեմբերի 6-ին գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի պատը փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 1950-ական թվականներին կառուցված հողաշեն տան (մոտ 96 քմ) միջնապատը փլուզվել է (մոտ 9 քմ), առաստաղը՝ կախվել. պատերին առկա են երկայնակի և լայնակի ճաքեր:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: