|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:
Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջև պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ:
Արտգործնախարարներն արծարծեցին Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԳՆ