|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկյան Axios-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հնարավոր է լքի իր պաշտոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ նախագահին բարկացրել է այն, որ Լաս Վեգասում զանգվածային սպանությունից հետո ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվել է Թիլերսոնը, ոչ թե ինքը: Բացի այդ` Թրամփը դժգոհ է, որ պետքարտուղարը չի փորձել հարթել NBC News-ի կողմից հրապարակված սկանդալը: Հիշեցնենք, որ հեռուստտաալիքի աղբյուրները հայտնել էին, որ Թիլերսոնը Թրամփին «հիմար» է անվանել նախագահի` Պենտագոն այցից հետո: