|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթաժողովի կազմակերպիչներից մեկն է, որին կմասնակցեն հոգեւոր առաջնորդներ, այդ թվում՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Հոկտեմբերի 24-ից 26-ը կայանալիք գագաթաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանության եւ քրիստոնեության ու կրոնական ազատության պահպանման հետ կապված հարցեր:
ANCA-ի ներկայացուցիչները զեկույցներով հանդես կգան Լիբանանում անվտանգության եւ կայունության, Իրաքում եւ Սիրիայում ցեղասպանության զոհերին օգնություն ցույց տալու, ԻՊ-ին, «Ալ Քաիդային» եւ ցեղասպանություն իրականացրած անձանց պատժելու իրավաբանական ուղիների հարցերի հետ կապված:
Անցյալ տարի միջոցառմանը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 50 անդամ: