|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Լիտվայում գործող «Nextury» վենչուրային հիմնադրամի հիմնադիր և նախագահ Իլյա Լաուրսին։ Հանդիպմանը քննակվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող նորաստեղծ ստարտափերին օժանդակություն ցուցաբերելու, ներդրումներ իրականացնելու հնարավորություններին առնչվող հարցեր:
Կարեն Կարապետյանը ողջունել է լիտվացի գործարարի հետաքրքրվածությունը մեր երկրում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների իրականացման ուղղությամբ և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել կոնկրետ ծրագրեր և ցուցաբերել օժանդակություն դրանց իրականացման համար:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ՏՏ բնագավառի զարգացման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին և ծրագրերին: