|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների և սպառնալիքների հարցերով դեպարտամենտի տնօրեն Իլյա Ռոգաչովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որպես «տարածքային նախագիծ», իր գոյության վերջին փուլում է. հայտնում է Интерфакс-ը:
Նրա խոսքով` ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքները գնալով քչանում են, մասնավորապես` սիրիական բանակի և ռուսական ավիացիայի գործողությունների շնորհիվ:
Պաշտոնյան հավելել է, որ խմբավորումը դեռ կարողանում է գոյատևել օտարերկրյա ֆինանսավորման շնորհիվ: