|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի մեջլիսի ժողովին է ներկայացվել վարչապետի որոշումը, որով ևս մեկ տարով երկարաձգվում է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու հետ կապված` կառավարությանը տրված իրավունքը:
Ըստ Milliyet-ի՝ վարչապետի ստորագրությունով որոշման մեջ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում առաջիկայում ակնկալվող հանրաքվեն որակվել է որպես «ազգային անվտանգության սպառնալիք»:
Նշյալ փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն տված Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մանրամասնել է, որ այն թույլ կտա ռազմական միջամտություն կատարել Թուրքիայի հարավային սահմաններից այն կողմ ցանկացած վտանգավոր զարգացման, որը կարող է սպառնալիք ստեղծել Թուրքիայի ազգային անվտանգության համար: