|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսատսանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծեցին առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։
ՀՀ ԱԳՆ