|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նյու Յորքի Marriott Marquis հյուրանոցում թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի միջոցառման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ բողոքի ցույց է տեղի ունեցել, որին հաջորդել է ծեծկռտուք:
Ըստ Horizonweekly-ի՝ ցուցարարներից մեկը փորձել է պարզել պաստառ՝ բղավելով. «Դու ահաբեկիչ ես: Կորի՛ր մեր երկրից»:
Անվտանգության աշխատակիցները դուրս են բերել ցուցարարներին, իսկ այդ ընթացքում Էրդողանի կողմնակիցները հարվածել են նրանց:
Նյու Յորքի ոստիկանությունից հայտնել են, որ 5 ցուցարար «կարճ ժամանակով բերման է ենթարկվել»: Կալանավորվածներ և տուժածներ չկան: