|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ քննարկել է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակը, որը պետք է կայանա սեպտեմբերի 25-ին. հայտնում է ТАСС-ը: Կողմերը վստահ են, որ հանրաքվեն կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճին:
Էրդողանը և ալ Աբադին ընդգծել են Իրաքի տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունը: Նրանք նաև նշել են, որ Իրաքի դաշնային դատարանը ժամանակին է արգելել հանրաքվեի անցկացումը: