|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento» մակնիշի 33 DL 941 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1955 թ. ծնված Լ. Բ.) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու:
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: