|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կատալոնիայի խորհրդարանը օրենք է ընդունել անցումային ժամանակաշրջանի մասին, որը, անկախության կողմնակիցների կարծիքով, իրավաբանական հիմք կստեղծի շրջանի` Իսպանիայի կազմից դուրս գալու համար. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ El Pais-ի` փաստաթուղթն ուժի մեջ կմտնի միայն հանրաքվեում Կատալոնիայի անկախության կողմնակիցների հաղթանակից հետո: Օրենքը կգործի երկու ամիս` մինչև ինքնուրույն խորհրդարանական հանրապետության ստեղծման գործընթացի մեկնարկը:
Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը անկախության հանրաքվե անցկացնելու մասին որոշում էր կայացրել` Մադրիդի հետ այդ հարցով համաձայնության չգալուց հետո: