|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն իր մի քանի կուսակիցների հետ «Խիղճ և արդարություն» կարգախոսով բողոքի նստացույց է սկսել Թուրքիայի Սահմանադրական դատարանի շենքում: Այդ մասին Փայլանը հայտնել է իր թվիթերյան էջում:
Պատգամավորը նման քայլի է դիմել՝ իր կուսակից ընկերների, այդ թվում՝ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ապօրինի բանտարկության պատճառով: Նստացույցի մասնակիցները պահանջում են ազատ արձակել նրանց:
Նստացույցն սկսվել է այն բանից հետո, երբ ԺԴԿ-ի մի խումբ հանդիպում է խնդրել Սահմանադրական դատարանի նախագահի հետ և մերժում ստացել: