|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչի ԿԺԴՀ-ի միջուկային կարգավիճակը. հայտնում է Газета.ру-ն:
«Պարոն Մուն Չժե Ինի հետ զրույցում (Կորեայի Հանրապետության նախագահին) հաստատեցի մեր սկզբունքային դիրքորոշումը` մենք չենք ճանաչի Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը: Փհենյանի հրթիռամիջուկային ծրագիրը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, չտարածման ռեժիմը, Հյուսիսարևելյան Ասիայում անվտանգության սպառնալիք է ստեղծում»,- ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ հնարավոր չէ լուծել հարցը միայն պատժամիջոցների միջոցով: